Այս փաթեթը նախատեսված է որովայնի և առանցքային մկանների ամրացման համար: Փաթեթում ներառված մարզումները նպաստում են ճարպայրմանը, ինչպես նաև ամրացնում են ու ընդգծում գոտկատեղը։ Փաթեթում համադրված են ինտենսիվ և թեթև մարզումները: Արդյունքում զարգանում է մարմնի կայունությունը, հավասարակշռությունն ու բարձրանում դիմացկունությունը։ Հարմար է նրանց, ովքեր ցանկանում են այրել ճարպ, ամրացնել որովայնի խորքային մկանները և ձեռք բերել որովայնի ռելիեֆ:
Այս փաթեթն իր մեջ ներառում է 8 նպատակային մարզում՝ համադրելով առանցքային մկանների (core) և ճարպայրող մարզումներները: Փաթեթում կան HIIT, cardio և ուժային վարժություններ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը և նպաստում ճարպայրմանը։
Mobility և full body մարզումները ապահովում են մարմնի հավասարակշռված զարգացում և շարժման որակի բարելավում։
Հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են հարթ, ռելիեֆային որովայն և ձիգ մարմին:
Ֆիթնես մարզիչ
Գրեք ձեր կարծիքը