Կայքից օգտվելու կարգը 

Anandayoga.am կայքից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել անձնական
հաշվով։ Գրանցումն ավարտելուց հետո կարող եք լիովին օգտվել կայքի հնարավորություններից։
1․ Կայքում հասանելի են անվճար դասեր, որոնք կարող եք դիտել՝ մինչև վճարովի դասընթացների գնման
մասին որոշում կայացնելը։ Սա թույլ է տալիս ծանոթանալ դասերի ձևաչափին, մակարդակին և ուսուցման
ոճին։
2․ Եթե ցանկանում եք ձեռք բերել դասընթաց կամ ծրագիր, կարող եք ուսումնասիրել դասընթացների
ցանկը, բացել դրանց մանրամասն էջերը և տեսնել՝
• դասընթացի կամ ծրագրի բովանդակությունը,
• ակտիվ լինելու տևողությունը,
• գնային պայմանները,
• դասընթացավարի մասին տեղեկությունը։
Վճարումից հետո դասընթացը ավտոմատ կերպով հասանելի կդառնա ձեր անձնական հաշվում, և կարող եք
սկսել ձեր պրակտիկան։
3․ Յուրաքանչյուր դասընթաց կամ դասերի փաթեթ ունի ակտիվացման որոշակի ժամկետ։ Ժամկետի
ավարտին մուտքը դասընթացին ավտոմատ կերպով դադարեցվում է։ Խնդրում ենք նախապես ուսումնասիրել
տևողության մասին ամբողջ ինֆորմացիան։
4․ Կայքը չի կրում պատասխանատվություն որևէ վնասվածքի, անհանգստության կամ առողջական
խնդիրների համար, որոնք կարող են առաջանալ մարզումների ընթացքում։ Եթե ունեք առողջական
խնդիրներ, տարիքային սահմանափակումներ կամ բժշկական ցուցումներ, խորհուրդ է տրվում նախապես
խորհրդակցել բժշկի հետ։
5․ Օգտագործման կանոններ

• Խնդրում ենք վստահ լինել, որ մարզվում եք անվտանգ միջավայրում։
• Օգտագործեք հարիր հագուստ և չսահող յոգայի գորգ։
• Լսեք ձեր մարմնին և մի կատարել այնպիսի դիրքեր, որոնք անհարմարություն կամ ցավ են առաջացնում։

 Եթե հնարավոր է, առանձին բաժին լինի ներքևում «Մեր մարզիչները» որտեղ հնարավոր կլինի
նկար դնել ու փոքր տեքստ գրել մարզչի մասին։