Այս փաթեթը նախատեսված է մարմնի ներքևի հատվածի մկանների ձևավորման և ուժեղացման համար։ Օգնում է զարգացնել նստամկաններն ու ոտքերի մկանները։ Ներառում է նաև առանցքային մկանների (այդ թվում որովայնի մկանների) և ամբողջ մարմնի աշխատանք։ Հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ միջին մակարդակի մարզվողների համար։ Օգնում է ընդգծել մարմնի ռելիեֆը և նվազեցնել ճարպը։
Այս փաթեթը ներառում է 8 նպատակային մարզում՝ ուղղված նստամկանների և ոտքերի մկանների զարգացման։ Փաթեթում համադրվում են ուժային, առանցքային մկանների(core) և ճարպայրող մարզումներ։ Այն ներառում է նաև շարժունակության (mobility) վարժություններ, որոնք օգնում են կանխել վնասվածքները և բարելավել մարմնի վերահսկումը։
Ծրագիրը նախատեսված է մարմնի ձևը բարելավելու, ռելիեֆը ընդգծելու, նստամկանները բարձրացնելու և ոտքերը ավելի տոնուսավորված և ձիգ դարձնելու համար։
HIIT և Fat Burn մարզումները խթանում են կալորիաների այրումը և արագացնում արդյունքը։
Հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել մարմնի ներքևի հատվածի ռելիեֆը և բարելավվել ֆիզիկական վիճակը։
Ֆիթնես մարզիչ
Գրեք ձեր կարծիքը