Upper Body & Arms (Մարմնի վերևի հատված և թևեր)

Մարզումների այս փաթեթը նախատեսված է թևերի և մարմնի վերևի հատվածի մկանների ձևավորման, ամրացման և ընդհանուր տոկունության բարձրացման համար։

Սկսնակների համար 0(0 Գնահատական թվով) 0 ուսանող մասնակցում է այս պահին Armenian
Ավելացրել է Vard Martirosyan
Վերջին թարմացումը Tue, 07-Apr-2026
+ Տեսնել ավելին
Դասընթացի մասին

Այս փաթեթը ներառում է 4 նպատակային մարզում՝ ուղղված  թևերի, ուսերի, մեջքի և կրծքավանդակի մկանների զարգացմանը։ Այս մարզումներն օգնում են ձևավորել գեղեցիկ ուսագոտի և թևեր, բարելավվում են ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը և ավելացնում մարմնի ուժը:


Փաթեթում ներառված են ինչպես առանձին վարժություններ թևերի համար, այնպես էլ համակցված «full body»մարզում, որը ներգրավում է ամբողջ մարմինը և ապահովում կալորիաների այրում։


Ներառված է նաև ինտենսիվ 15 րոպեանոց HIIT մարզում, որը նպաստում է ճարպի այրմանը և սիրտանոթային համակարգի զարգացմանը՝ խնայելով ժամանակը։


Mobility Flow մարզումը օգնում է թուլացնել մկանային լարվածությունը, բարելավել շարժունակությունը և ճկունությունը։ Այս մարզումն օգնում է վերականգնել մարմինն ինտենսիվ ծանրաբեռնվածությունից հետո։


Այս փաթեթը հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են ունենալ ռելիեֆային և գեղեցիկ ուսագոտի, ուժեղ թևերի մկաններ և պահպանել մարմնի ընդհանուր ակտիվությունը։

Դասընթացի պլանը
4 Դասեր 00:58:21 Տևղություն
Upper Body & Arms
4 Դասեր 00:58:21 Տևղություն
  • Arms & Upper Body
    00:15:17
  • Full Body Workout
    00:15:31
  • Mobility Flow
    00:12:36
  • 15-Min HIIT
    00:14:57
Դասընթացավարի մասին

Vard Martirosyan

Ֆիթնես մարզիչ

0 Կարծիքներ | 0 Ուսանողներ | 6 Դասընթացներ
Ուսանողների կարծիքները
0
0 Կարծիքներ
  • (0)
  • (0)
  • (0)
  • (0)
  • (0)

Կարծիքներ

4500֏ 3990֏
/ 14 օր
Մանրամասներ: