15 ուսանող մասնակցում է դասընթացներին
Ողջու՜յն։ Ես Անին եմ՝ սերտիֆիկացված յոգայի մասնագետ։ Յոգայով զբաղվում եմ արդեն ավելի քան 5 տարի, իսկ վերջին 3 տարիների ընթացքում դասավանդում եմ՝ կիսվելով այն փորձով և գիտելիքով, որոնք կուտակել եմ այս ճանապարհին։
Յոգան ինձ համար ոչ միայն շարժում է, այլև զգացում, շունչ և կապ ներկա պահի հետ։ Այն ճանապարհ է, որը սովորեցնում է լսել մարմինը և վստահել ներսից եկող ձայնին։
Դասերի ընթացքում կփորձենք միահյուսել գիտակցված շարժումը, շնչառությունը և հանգստությունը՝ օգնելով ստեղծել հավասարակշռություն ոչ միայն մարմնում, այլ նաև ներսում։
Ուսանող
Դասընթաց
Կարծիք
Գրեք ձեր կարծիքը