Աթոռով յոգա՝ պարանոցի, ուսերի և մեջքի թեթևացման համար

Սկսնակների համար 0(0 Գնահատական թվով) 0 ուսանող մասնակցում է այս պահին Armenian
Ավելացրել է Ani Yogini
Վերջին թարմացումը Sun, 24-May-2026
+ Տեսնել ավելին
Դասընթացի մասին

Աթոռով յոգան մեղմ և հասանելի պրակտիկա է, որը ստեղծվել է, որպեսզի մարդիկ կարողանան կատարել յոգայական շարժումներ նույնիսկ նստած դիրքում։ Այն լայն տարածում է ստացել հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր երկար ժամանակ նստած են աշխատում, ունեն շարժման սահմանափակումներ կամ պարզապես ցանկանում են օրվա ընթացքում մեղմորեն շարժել մարմինը։

Աթոռով յոգան օգնում է բարելավել շարժունակությունը, թուլացնել մկանային լարվածությունը, աջակցել ճիշտ կեցվածքին և ստեղծել ավելի հանգիստ ու հավասարակշռված զգացողություն մարմնում և մտքում։

Այս 25 րոպեանոց դասը կենտրոնացած է պարանոցի, ուսերի, ձեռքերի և մեջքի հատվածի թուլացման վրա։ Դասի ընթացքում կկատարենք մեղմ շարժումներ և ձգումներ, որոնք կօգնեն ազատվել օրվա ընթացքում կուտակված լարվածությունից ու հոգնածությունից։ Պրակտիկան կարելի է անել օրվա ցանկացած պահին՝ տանը, գրասենյակում կամ նույնիսկ փոքր ընդմիջման ընթացքում։

Շարժումները հարմար են տարբեր մակարդակների համար, սակայն եթե ունեք առողջական խնդիրներ կամ վնասվածքներ, նախապես խորհրդակցեք ձեր բժշկի հետ։

Դասընթացի պլանը
1 Դասեր 00:25:22 Տևղություն
Մաս 1
1 Դասեր 00:25:22 Տևղություն
  • Աթոռով յոգա՝ պարանոցի, ուսերի և մեջքի թեթևացման համար
    Նախադիտում 00:25:22
Դասընթացավարի մասին

Ani Yogini

Յոգայի ուսուցիչ

2 Կարծիքներ | 25 Ուսանողներ | 23 Դասընթացներ
յոգայի ուսուցիչ
Ուսանողների կարծիքները
0
0 Կարծիքներ
  • (0)
  • (0)
  • (0)
  • (0)
  • (0)

Կարծիքներ

Անվճար
Մանրամասներ: