Շնչառական վարժությունները պարզ, բայց շատ արդյունավետ գործիքներ են, որոնք օգնում են կարգավորել նյարդային համակարգը, հանգստացնել միտքը և բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը։ Ճիշտ կիրառման դեպքում դրանք կարող են դառնալ ձեր առօրյայի կարևոր մաս՝ բերելով ավելի շատ հավասարակշռություն և հանգստություն։
Շնչառական տեխնիկաները օգնում են
Միևնույն ժամանակ, կարևոր է հիշել հակացուցումները․ որոշ տեխնիկաներ խորհուրդ չեն տրվում բարձր արյան ճնշման, սրտային խնդիրների, հղիության կամ շնչառական ծանր խնդիրների դեպքում։ Պետք է միշտ լսել մարմնին և անհրաժեշտության դեպքում խորհրդակցել մասնագետի հետ։
Այս դասընթացը ներառում է 4 արդյունավետ շնչառական վարժություններ.
Պրանայամա՝ հավասարակշռության համար (6-2-6-2)
Օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, բերել ներքին հավասարակշռություն և կարգավորել հուզական վիճակը։
Շնչառություն՝ հանգիստ քնի համար (2-4-6)
Նվազեցնում է մտքի ակտիվությունը, թուլացնում մարմինը և օգնում ավելի արագ ու խորը քնել։
Նադի Շոդհանա
Հավասարակշռում է աջ և ձախ էներգետիկ ալիքները, մաքրում միտքը, բարձրացնում կենտրոնացումը և ստեղծում ներքին հանգստություն։
Բոքս շնչառություն
Կարգավորում է շնչառության ռիթմը, օգնում է սթրեսային իրավիճակներում մնալ հանգիստ և կենտրոնացած։
Գրեք ձեր կարծիքը