Published - Sun, 08 Feb 2026
Սկսենք ամենասկզբից։
Յոգան առաջացել է սանսկրիտ «yuj» բառից, որը նշանակում է «միանալ» կամ «միավորել»։ Այն միություն է անհատի (individual) և համընդհանուր գիտակցության (universal) միջև։
Յոգան յոթ հիմնական փիլիսոփայական համակարգերից մեկն է, որը
սկիզբ է առել Հնդկաստանում հազարավոր տարիներ առաջ։ Ամենահին վկայությունները հիշատակվում
են մոտավորապես մ.թ.ա. 3000–2500 թվականներին։
Յոգան ամբողջական պրակտիկա է, որը ներառում է ֆիզիկական կեցվածքներ,
շնչառական վարժություններ, մեդիտացիա և էթիկական սկզբունքներ՝ ընդհանուր առողջությունն
ու բարեկեցությունը բարելավելու համար։ Այն կենսակերպ է, որն ուղղված է մարմնի, մտքի
և հոգու ներդաշնակեցմանը։
Յոգայի միջոցով զարգանում են ուժը, ճկունությունն ու հավասարակշռությունը՝
ինչպես մարմնում, այնպես էլ մտքում՝ միաժամանակ բերելով ներքին խաղաղության զգացում,
պարզություն և կապ սեփական անձի ու շրջապատող աշխարհի հետ։
Առցանց յոգայի ուսուցման հարթակ
"Anandayoga"-ում գրանցվելով յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա մասնակցել յոգայի դասընթացների լավագույն պայմաններով, ազատ գրաֆիկով՝ պատրաստի տեսադասերի միջոցով։
Mon, 06 Apr 2026
Mon, 06 Apr 2026
Thu, 02 Apr 2026
Գրեք ձեր կարծիքը