Ավելացրել է - Ananda Yoga
Սկսենք ամենասկզբից։ Յոգան առաջացել է սանսկրիտ «yuj» բառից, որը նշանակում է «միանալ» կամ «միավորել»։ Այն միություն է անհատի (individual) և համընդհանուր գիտակցության (universal) միջև։Յոգան յոթ հիմնական փիլիսոփայական համակարգերից մեկն է, որը սկիզբ է առել Հնդկաստանում հազարավոր տարիներ առաջ։ Ամենահին վկայությունները հիշատակվում են մոտավորապես մ.թ.ա. 3000–2500 թվականներին։Յոգան ամբողջական պրակտիկա է, որը ներառում է ֆիզիկական կեցվածքներ, շնչառական վարժություններ, մեդիտացիա և էթիկական սկզբունքներ՝ ընդհանուր առողջությունն ու բարեկեցությունը բարելավելու համար։ Այն կենսակերպ է, որն ուղղված է մարմնի, մտքի և հոգու ներդաշնակեցմանը։ Յոգայի միջոցով զարգանում են ուժը, ճկունությունն ու հավասարակշռությունը՝ ինչպես մարմնում, այնպես էլ մտքում՝ միաժամանակ բերելով ներքին խաղաղության զգացում, պարզություն և կապ սեփական անձի ու շրջապատող աշխարհի հետ։
More detailsPublished - Sun, 08 Feb 2026
Ավելացրել է - Ananda Yoga
Յոգայի փիլիսոփայության մեջ համարվում է, որ տիեզերքը առաջացել է ձայնից։ Արևելյան ավանդույթների համաձայն, «Օմ»-ը առաջնային ձայնն է, որը ստեղծվել է և պահպանում է Տիեզերքը։Քվանտային ֆիզիկան այս փիլիսոփայություններից վերցրել է մի թերթիկ և ասում է, որ լույսը, ձայնը և նյութը նույն բանն են: Տարբերությունը նրանց միջև տատանումն է (vibration)։ Տատանումների հաճախականությունը չափվում է Հերցով։ «Օմ» ձայնը կրում է 432 Հերց տատանումների հաճախականություն: Հետաքրքիր է, որ նույնքան է նաև Երկիր մոլորակի՝ սեփական առանցքի շուրջ կատարած մեկ պտույտի տատանման հաճախականությունը։Om-ը բաղկացած է երեք վանկերից՝ A, U և MՍրանք միակ երեք արմատային վանկերն են/հնչյունները, որոնք մենք՝ մարդիկ, կարող ենք հնչեցնել առանց լեզու օգտագործելու: Կան շատ այլ ձայներ, բայց դրանք բոլորը համարվում են այս երեք հիմնական արմատային վանկերի խառնուրդ։ A: Ներկայացնում է գիտակցության արթուն վիճակը։ Տատանումը զգացվում է կոնքի շրջանում։ U: Ներկայացնում է գիտակցության երազային վիճակը։ Տատանումը զգացվում է կրծքավանդակի հատվածում։ M: Ներկայացնում է գիտակցության խորը քնի վիճակը։ Տատանումը զգացվում է գլխի հատվածում։ Կետը կամ Turiya վերաբերում է լռությանը «Om»-ից հետո. Սա ներկայացնում է անսահման գիտակցությունը։Երբ արտաբերում եք «Օմ»-ը, զգացեք, թե ինչպես է ձայնը միաձուլվում շնչի, մտքի և շրջապատող աշխարհի էներգիայի հետ, առաջացնելով կապվածության և ներքին խաղաղության զգացում։
More detailsPublished - Sun, 08 Feb 2026
Ավելացրել է - Ananda Yoga
Մեր մարմինը ոչ միայն ֆիզիկական կառուցվածք է, այլև էներգետիկ համակարգ, որտեղ հոսում է կյանքի ուժը։ Յոգայի և հին արեւելյան ուսմունքների համաձայն՝ այս էներգիան կենտրոնացած է հատուկ կետերում՝ չակրաներում, որոնք կապված են մեր մարմնի, մտքի և հոգու հետ։Առանձնացնում են 7 հիմնական չակրաներ։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր չակրա համապատասխանում է մարդկային կյանքի տարբեր ֆիզիկական, զգացմունքային և հոգևոր ասպեկտներին, և որ դրանք դասավորված են ողնաշարի երկայնքով՝ հիմքից մինչև գլխի պսակը:Առաջին չակրան՝ Մուլադհարան, գտնվում է ողնաշարի հիմքում: Այն ներկայացնում է մեր հիմնական գոյատևման կարիքները, ինչպիսիք են սնունդը, ապաստանը և անվտանգությունը:Շարժվելով դեպի վեր՝ երկրորդ չակրան, որը կոչվում է սակրալ չակրա կամ Սվադհիսթանա, գտնվում է որովայնի ստորին հատվածում: Այս չակրան կապված է ստեղծագործականության, սեքսուալության և հաճույքի հետ՝ ազդելով կյանքը վայելելու և ուրիշների հետ ինտիմ կապեր ստեղծելու ունակության վրա: Հաջորդը արևային պլեքսուս չակրան է՝ Մանիպուրան, որը գտնվում է որովայնի վերին հատվածում։ Այն կառավարում է մեր ինքնագնահատականը, վստահությունը և անձնական ուժը՝ մեզ զորացնելով մեր նպատակներին հասնելու և աշխարհում ինքնահաստատվելու համար:Չորրորդ չակրան՝ սրտի չակրան կամ Անահատան, գտնվում է կրծքավանդակի կենտրոնում։ Այն կամուրջ է ստորին և վերին չակրաների միջև, որը ներկայացնում է սերը, կարեկցանքը և ներողամտությունը: Բաց սրտի չակրան մեզ թույլ է տալիս ազատորեն սեր տալ և ստանալ:Շարժվելով դեպի վեր՝ հինգերորդ չակրան՝ Վիշուդդան, գտնվում է կոկորդի մոտ: Այն կառավարում է հաղորդակցությունը, ինքնարտահայտումը և ճշմարտությունը:Վեցերորդ չակրան՝ երրորդ աչքի չակրան կամ Աջնան, գտնվում է հոնքերի միջև։ Այն ներկայացնում է ինտուիցիան, խորաթափանցությունը և երևակայությունը, ինչը թույլ է տալիս օգտվել ներքին իմաստությունից և ընկալել աշխարհը ֆիզիկական ոլորտից դուրս:Վերջապես, յոթերորդ չակրան՝ թագի չակրան կամ Սահասրարան, գտնվում է գլխի վերին մասում։ Այն կապում է մեզ աստվածայինի և տիեզերքի հետ՝ ներկայացնելով հոգևոր լուսավորությունը և տիեզերական գիտակցությունը: Ենթադրվում է, որ չակրաների հավասարակշռումը նպաստում են ընդհանուր առողջությանը և բարեկեցությանը, խթանելով մտքի, մարմնի և ոգու միջև ներդաշնակությանը:
More detailsPublished - Tue, 10 Feb 2026
Ավելացրել է - Ananda Yoga
Պրանայաման՝ յոգայի հիմնական պրակտիկներից մեկն է, որ կենտրոնանում է շնչառության կարգավորման վրա։ Այս հնագույն տեխնիկան ոչ միայն կարող է բարելավել ֆիզիկական առողջությունը, այլև տանել դեպի մտավոր պարզության և հոգեբանական կայունության։Պրանայամաները օգնում են լավացնել թոքերի կարողությունը և արդյունավետությունը։ Կանոնավոր գործնական պարապմունքները կարող են նաև օգնել թեթևացնել շնչառական հիվանդությունները, ինչպիսիք են՝ ասթման և բրոնխիտը։Պրանայաման ակտիվացում է նաև պարասիմպատիկ նյարդայան համակարգը՝ նպաստելով թուլացմանը և սթրեսի նվազմանը։ Շատերի համար պրանայաման ավելիի խորը մեդիտացիայի և հոգևոր զարթոնքի ուղի է։ Այն օգնում է կապվել իրենց ներսում «ես»-ի հետ՝ խթանելով տիեզերքի հետ միասնության զգացումը։Պրանայամայի տեսակներըՈւջջայի Պրանայամա. հայտնի է որպես «հաղթական շունչ», այս տեխնիկան ներառում է կոկորդի մի փոքր սեղմում, որն արտադրում է փափուկ ձայն ներշնչման և արտաշնչման ժամանակ։ Այն սովորաբար օգտագործվում է Վինյասա և Աշտանգա յոգայում՝ ուշադրությունը և տոկոնությունը բարձրացվելու համար։ Նադի Շոդհանա. այս պրակտիկան հավասարակշռում է ուղեղի երկու կիսագնդերը։ Այն նպաստում է մտավոր պարզությանն ու թուլացմանը՝ յուրաքանչյուր քթանցքով շնչելու փոփոխությամբ։Կապալաբհատի. այն բաղկացած է կարճ, ուժգին արտաշնչումներից, որոնց հաջորդում են պասիվ ներշնչումները։ Այն էներգիա է հաղորդում մարմնին, մաքրում է միտքը և խթանում մարսողության աշխատանքը։ Բհրամարի. հայտնի է որպես «մեղուների շունչ», այս տեխնիկան ներառում է բզզոցի ձայն հանելը արտաշնչման ժամանակ։ Այն հանգստացնում է նյարդայան համակարգն ու նվազեցնում անհանգստությունը՝ նպաստելով հոգեբանական կայանությունը։ Սիտալի և Սիտկարի. այս զովացուցիչ շնչառությունները հատկապես օգտակար են տակ կլիմայական պայմաններում. Սիտալին ներառում է ներշնչում ոլորված լեզվով, իսկ Սիտկարին օգտագործում է ատամները՝ ինհալացիայի ժամանակ ֆշշոցի ձայն ստեգծելու համար. Երկու վարժություններ էլ սառեցնում են մարմինը և հանգստացումում միտքը։
More detailsPublished - Wed, 25 Mar 2026
Ավելացրել է - Ananda Yoga
Յոգան միայն ֆիզիկական վարժությունների համակարգ չէ․ այն ամբողջական փիլիսոփայություն է, կյանքի ճանապարհ, որը մեզ ուղղորդում է դեպի ներքին խաղաղություն, գիտակցություն և ներդաշնակություն։ Յոգայի հիմքը նկարագրված է «Յոգա Սուտրաներ»-ում՝ Պատանջալիի կողմից, որտեղ ներկայացվում են յոգայի 8 ճյուղերը՝ որպես ինքնաճանաչման և հոգևոր զարգացման ամբողջական համակարգ։Այս ճյուղերը միասին օգնում են կառուցել հավասարակշռված կյանք՝ միավորելով մարմինը, միտքը և հոգին։1. Յամա (էթիկական սահմանափակումներ)Յաման վերաբերում է մեր վարքագծին արտաքին աշխարհի հանդեպ։ Այն ներառում է այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են՝ չվնասելը (ահիմսա), ճշմարտախոսությունը, չգողանալը, չափավորությունը և չկապվելը նյութականի հետ։ Այս սկզբունքները ձևավորում են առողջ հարաբերություններ և ներդաշնակություն շրջապատի հետ։ 2. Նիյամա (անձնական կանոններ)Նիյաման մեր ներքին կարգապահության հիմքն է։ Այն ներառում է մաքրություն, գոհունակություն, ինքնակարգապահություն, ինքնաուսումնասիրություն և նվիրվածություն։ Այս փուլը օգնում է խորացնել կապը սեփական ներսի հետ և զարգացնել ներքին աճը։ 3. Ասանա (մարմնի դիրքեր)Ասանաները յոգայի ֆիզիկական կողմն են։ Դրանք ոչ միայն զարգացնում են ուժը, ճկունությունն ու հավասարակշռությունը, այլ նաև պատրաստում են մարմինը երկարատև մեդիտացիայի համար։ Ասանայի միջոցով զարգանում է մարմնի գիտակցումը և ամրապնդվում է մարմին-միտք կապը։ 4. Պրանայամա (շնչառության վերահսկում)Պրանայաման շնչառության գիտակցված վերահսկումն է, որը կարգավորում է կյանքի էներգիայի՝ պրանայի հոսքը մարմնում։ Այս պրակտիկան օգնում է հանգստացնել միտքը, բարձրացնել էներգիան և նախապատրաստել մեդիտացիայի համար։ 5. Պրատյահարա (զգայարանների ներքաշում)Պրատյահարան նշանակում է ուշադրության ուղղում դեպի ներս։ Այն օգնում է կտրվել արտաքին գրգռիչներից և կենտրոնանալ ներքին աշխարհի վրա՝ ստեղծելով հիմք ավելի խորը մեդիտացիայի համար։6. Դհարանա (կենտրոնացում)Դհարանան կենտրոնացման պրակտիկա է, որտեղ ուշադրությունը պահվում է մեկ կետի, մտքի կամ առարկայի վրա։ Այն մարզում է միտքը՝ դարձնելով այն ավելի կայուն և պատրաստ մեդիտացիայի։7. Դհյանա (մեդիտացիա)Դհյանան շարունակական և հոսող մեդիտացիոն վիճակ է, որտեղ միտքը դառնում է հանգիստ և պարզ։ Այս փուլում առաջանում է խորը ներկայություն և ներքին լռություն, որտեղ մարդը զգում է միասնություն ներկա պահի հետ։8. Սամադհի (լուսավորություն, միասնություն)Սամադհին յոգայի ճանապարհի գագաթնակետն է։ Այստեղ անհատական «ես»-ը միաձուլվում է համընդհանուր գիտակցության հետ։ Սա խոր խաղաղության, երանության և ամբողջականության վիճակ է։Յոգայի 8 ճյուղերը միասին ստեղծում են ամբողջական ճանապարհ դեպի ինքնաճանաչում և ներքին հավասարակշռություն։ Երբ մենք այս սկզբունքները ներմուծում ենք մեր առօրյա կյանք, սկսում ենք ապրել ավելի գիտակցված, խաղաղ և ներդաշնակ։ Յոգան դառնում է ոչ թե պարզապես պրակտիկա, այլ՝ ապրելակերպ, որում մենք վերադառնում ենք մեզ, մեր ներսի լռությանը և իրական էությանը:
More detailsPublished - Tue, 31 Mar 2026
Ավելացրել է - Ananda Yoga
Յոգան հազարամյակների պատմություն ունեցող համակարգ է, որը միավորում է մարմինը, միտքը և շունչը։ Այսօր այն ունի տարբեր ուղղություններ, և յուրաքանչյուր մարդ կարող է գտնել այն պրակտիկան, որը համապատասխանում է իր կարիքներին, ռիթմին և կյանքի փուլին։ Յոգայի տեսակների բազմազանությունը թույլ է տալիս ընտրել՝ կախված նրանից՝ դու ցանկանում ես շարժում, հանգիստ, էներգիա թե ներքին խորացում։Հաթա յոգա Հաթա յոգան համարվում է յոգայի հիմքը։ Այն ավելի դանդաղ և հավասարակշռված պրակտիկա է, որտեղ ուշադրությունը կենտրոնացած է ճիշտ դիրքերի և շնչառության վրա։ Հարմար է հատկապես սկսնակների համար, քանի որ օգնում է հասկանալ յոգայի հիմունքները և զարգացնել մարմնի գիտակցումը։Վինյասա յոգա Վինյասա յոգան ավելի դինամիկ ուղղություն է, որտեղ շարժումները հոսում են մեկը մյուսի հետևից՝ համադրված շնչառության հետ։ Այս պրակտիկան օգնում է զարգացնել ուժ, ճկունություն և միաժամանակ բարձրացնում է էներգիայի մակարդակը։ Այն հարմար է նրանց համար, ովքեր սիրում են շարժուն և ակտիվ պրակտիկա։Յին յոգա Յին յոգան դանդաղ և հանգիստ պրակտիկա է, որտեղ դիրքերը պահվում են ավելի երկար ժամանակ։ Սա թույլ է տալիս աշխատել մարմնի խոր շերտերի հետ, հանգստացնել նյարդային համակարգը և բաց թողնել կուտակված լարվածությունը։ Յին յոգան հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի շատ հանգիստ և ներքին լռություն։Աշտանգա յոգա Աշտանգա յոգան կառուցված և կարգապահ համակարգ է, որտեղ կա հստակ հաջորդականություն։ Այն պահանջում է ֆիզիկական ուժ և կենտրոնացում, օգնում է զարգացնել տոկունություն և կարգապահություն։ Հարմար է նրանց համար, ովքեր սիրում են համակարգված և ինտենսիվ պրակտիկա։Կունդալինի յոգա Կունդալինի յոգան կենտրոնացած է էներգիայի վրա։ Այն ներառում է շնչառական վարժություններ, շարժումներ, մանտրաներ և մեդիտացիա։ Այս պրակտիկան օգնում է ակտիվացնել ներքին էներգիան, բարձրացնել գիտակցությունը և ստեղծել ավելի խոր կապ սեփական ներսի հետ։Յոգա նիդրա Յոգա նիդրան խորը հանգստի պրակտիկա է, որը հաճախ անվանում են գիտակցված քուն։ Այս ընթացքում մարմինը լիովին հանգստանում է, իսկ միտքը մնում է զգոն։ Այն օգնում է վերականգնել նյարդային համակարգը, բարելավել քունը և լցվել ներքին հանգստությամբ ու դրական էներգիայով։ Ինչպես հասկանալ՝ որ տեսակն է համապատասխան ձեզՅոգայի ճիշտ ընտրությունը կախված է ձեր ներկա վիճակից և նպատակներից։ Եթե դուք նոր եք սկսում կամ ուզում եք ավելի մեղմ պրակտիկա, Հաթա յոգան կարող է լավ սկիզբ լինել։ Եթե ձեզ պետք է շարժում և ակտիվություն, կարող եք ընտրել Վինյասա կամ Աշտանգա։ Եթե զգում եք հոգնածություն կամ ներքին լարվածություն, Յին յոգան կամ Յոգա նիդրան կօգնեն ձեզ հանգստանալ և վերականգնվել։ Ամենակարևորը՝ լսեք ձեզ։ Մարմինը և ներքին զգացողությունը միշտ ցույց կտան, թե ինչն է այդ պահին անհրաժեշտ։ Յոգան ճանապարհ է, և այդ ճանապարհը յուրաքանչյուրի համար տարբեր է։
More detailsPublished - Tue, 31 Mar 2026
Ավելացրել է - Ananda Yoga
Մեդիտացիան մտքի և գիտակցության վարժություն է, որի միջոցով մարդը սովորում է կենտրոնանալ ներկա պահի վրա, հանգստացնել մտքերը և ստեղծել ներքին հավասարակշռություն։ Այն դարերով կիրառվել է տարբեր մշակույթներում՝ որպես ինքնաճանաչման, հանգստության և հոգեկան առողջության պահպանման միջոց։Այսօր մեդիտացիան լայնորեն կիրառվում է ոչ միայն հոգևոր պրակտիկայում, այլև ժամանակակից կյանքում՝ սթրեսը նվազեցնելու, ուշադրությունը բարելավելու և ընդհանուր բարեկեցությունը բարձրացնելու համար։Մեդիտացիայի հիմնական օգուտները Նվազեցնում է սթրեսն ու անհանգստությունը Բարելավում է ուշադրությունն ու կենտրոնացումը Օգնում է վերահսկել հույզերը Խորացնում է ինքնաճանաչումը Նպաստում է ներքին հանգստությանը և ներդաշնակությանըՄեդիտացիայի տեսակներըՄեդիտացիան ունի տարբեր ձևեր, և յուրաքանչյուր մարդ կարող է գտնել իր համար ամենահարմար տարբերակը։ 1. Կենտրոնացման մեդիտացիա (Focused Meditation)Այս մեթոդում ուշադրությունը կենտրոնացվում է մեկ կետի վրա՝ օրինակ՝ շնչառության, ձայնի կամ մոմի լույսի։ Այն օգնում է զարգացնել ուշադրությունն ու մտքի վերահսկումը։2. Գիտակցվածության մեդիտացիա (Mindfulness)Այս մեդիտացիան հիմնված է ներկա պահի լիարժեք գիտակցման վրա։ Դուք պարզապես հետևում եք ձեր մտքերին, զգացողություններին և շնչառությանը՝ առանց դատելու։3. Սիրո և բարության մեդիտացիա (Loving-Kindness)Այս պրակտիկան ուղղված է սիրո, կարեկցանքի և բարության զգացողությունների զարգացմանը՝ ինքներդ ձեր և մյուսների հանդեպ։4. Մարմնի սկան մեդիտացիա (Body Scan)Այս մեթոդում ուշադրությունը հերթով տեղափոխվում է մարմնի տարբեր հատվածների վրա՝ օգնելով ազատել լարվածությունը և խորացնել մարմնի գիտակցումը։5. Շարժման մեդիտացիա (Movement Meditation)Սա մեդիտացիայի դինամիկ ձև է, որը կարող է ներառել յոգա, քայլք կամ դանդաղ շարժումներ։ Հատկապես հարմար է այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են երկար ժամանակ նստած մնալ։6. Վիզուալիզացիայի մեդիտացիա (Visualization)Այս մեթոդում օգտագործվում են պատկերներ՝ մտքում ստեղծելով հանգիստ և հաճելի տեսարաններ, որոնք օգնում են թուլանալ և կենտրոնանալ։Մեդիտացիան պարզ, բայց շատ հզոր գործիք է, որը կարող է փոխել մարդու ներքին վիճակը և կյանքի որակը։ Անկախ ընտրված մեթոդից՝ ամենակարևորը կանոնավորությունն ու անկեղծ մոտեցումն է։ Սկսեք փոքր քայլերից՝ օրական մի քանի րոպե, և ժամանակի ընթացքում կզգաք փոփոխությունները ոչ միայն ձեր մտքում, այլև ամբողջ կյանքում։
More detailsPublished - Thu, 02 Apr 2026
Ավելացրել է - Ananda Yoga
Յոգան կարող է լինել հզոր գործիք՝ մարմնի ամրապնդման, ճկունության զարգացման և մտքի հանգստացման համար, սակայն սխալ կամ անուշադիր մոտեցման դեպքում այն կարող է բերել վնասվածքների։ Վնասվածքներից խուսափելու հիմքում ընկած է ամենակարևոր սկզբունքը՝ լսել սեփական մարմնին։ Յոգան մրցակցություն չէ, և յուրաքանչյուր մարդ ունի իր շարժունակության սահմանները։ Երբ փորձում ենք կրկնել ուրիշների ձևը կամ անցնել մեր հնարավորություններից դուրս, առաջանում է լարվածություն, որը կարող է հանգեցնել մկանների կամ հոդերի ծանրաբեռնվածության։Շատ կարևոր է նաև ճիշտ պատրաստվել պրակտիկային։ Տաքացումը (warm-up) օգնում է արթնացնել մկանները և պատրաստել հոդերը շարժմանը։ Օրինակ՝ առանց բավարար տաքացման խորը հետթեքումներ (backbends) կատարելը կարող է ծանրաբեռնել ստորին մեջքը, իսկ ուսերի բավարար շարժունակության բացակայության դեպքում գլխիվայր դիրքերը կարող են վնասել պարանոցը։ Նույն կերպ, առաջ թեքումների ժամանակ, հաճախ խորհուրդ է տրվում փոքր-ինչ ծալել ծնկները՝ մեջքի պաշտպանման համար։ Վարժության ճիշտ կատարելը (alignment) նույնպես մեծ դեր ունի։Յոգայի ընթացքում շնչառությունը ձեր ուղեցույցն է։ Եթե շնչառությունը դառնում է արագ, կտրուկ կամ անհավասար, դա նշան է, որ դուք անցնում եք ձեր սահմանները։ Այդ պահին ավելի լավ է դանդաղեցնել, դուրս գալ դիրքից կամ ընտրել ավելի մեղմ տարբերակ։ Օրինակ՝ եթե Plank դիրքում դժվարանում եք պահպանել կայուն շնչառություն, կարելի է իջեցնել ծնկները՝ պահպանելով ճիշտ տեխնիկան և խուսափելով մեջքի ծանրաբեռնվածությունից։ Յոգայում կարևոր է ոչ թե որքան խորն եք գնում դիրքի մեջ, այլ թե որքան գիտակցված և անվտանգ եք այնտեղ հասնում։Չպետք է մոռանալ նաև հանգստի և վերականգնման կարևորությունը։ Մարմինը զարգանում է ոչ միայն պրակտիկայի ընթացքում, այլ նաև դրանից հետո՝ վերականգնման փուլում։ Եթե զգում եք ցավ (ոչ թե թեթև ձգում, այլ սուր կամ անհարմար ցավ), դա նշան է կանգ առնելու և վերանայելու ձեր մոտեցումը։ Կարևոր է տարբերակել «աշխատող մկանների զգացողությունը» և իրական ցավը, որը կարող է վկայել վնասվածքի մասին։ Եզրափակելով՝ յոգան պետք է լինի անվտանգ, հաճելի և երկարաժամկետ պրակտիկա։ Գիտակցված շարժումը, ճիշտ շնչառությունը և մարմնի հանդեպ հարգանքը կօգնեն ոչ միայն խուսափել վնասվածքներից, այլ նաև խորացնել ձեր փորձը յոգայում։ Երբ դուք շարժվում եք ուշադրությամբ և հոգատարությամբ, յոգան դառնում է ոչ միայն ֆիզիկական վարժություն, այլև ներդաշնակության և ինքնաճանաչման ուղի:
More detailsPublished - Thu, 02 Apr 2026
Ավելացրել է - Ananda Yoga
Յոգան սկսվում է գորգի վրա, բայց երբեք այնտեղ չի ավարտվում։ Այն դառնում է մի ճանապարհ, որը կամաց-կամաց ներթափանցում է մեր կյանքի բոլոր ոլորտները՝ շարժումից մինչև շնչառություն, և նույնիսկ՝ այն, թե ինչ ենք դնում մեր ափսեի մեջ։Սնունդը նույնպես պրակտիկա է։ Դա ևս մեկ ձև է՝ հոգ տանելու մեր մարմնի մասին, լսելու նրան և տալու այն, ինչ իսկապես անհրաժեշտ է։ Երբ յոգան և առողջ սնունդը միավորվում են, մենք սկսում ենք ապրել ավելի գիտակցված, ոչ միայն շարժվել, այլ նաև սնվել նույն ուշադրությամբ։Առավոտյան պրակտիկայից առաջ մարմինը դեռ նուրբ է և զգայուն։ Այդ պատճառով ծանր կամ շատ հագեցնող սնունդը կարող է խանգարել շարժման թեթևությանը։ Շատ ավելի ներդաշնակ է ընտրել պարզ և թեթև տարբերակներ՝ օրինակ մի բաժակ տաք ջուր կիտրոնով, մի քանի թարմ մրգեր՝ խնձոր կամ բանան, կամ մի փոքր վարսակ։ Այսպիսի սնունդը արթնացնում է մարմինը առանց ծանրացնելու։Պրակտիկայից հետո, երբ մարմինը բաց է և շնչառությունը՝ խոր, սնունդը դառնում է վերականգնման մաս։ Այդ պահին կարևոր է տալ մարմնին այն, ինչ կօգնի վերականգնվել և պահպանել էներգիան։ Օրինակ՝ տաք ուտեստ բանջարեղենով, հացահատիկով և սպիտակուցով՝ բրինձ և շոգեխաշած բանջարեղեն ձկով, կամ քինուա և ոսպ, կամ ձվածեղ կանաչիներով և ամբողջական հացով։Օրվա ընթացքում սնունդը կարող է դառնալ մի փոքրիկ մեդիտացիա։ Երբ մենք դանդաղ ենք ուտում, առանց հեռախոսի կամ շտապելու, մենք սկսում ենք ավելի լավ զգալ՝ երբ ենք իրականում քաղցած և երբ՝ արդեն հագեցած։ Սա այն նույն գիտակցությունն է, որը զարգացնում ենք յոգայի ժամանակ՝ շնչի և մարմնի հանդեպ։Շատ յոգայի ուսմունքներ խոսում են նաև սննդի «որակի էներգիայի» մասին։ Թարմ, բնական, նվազ մշակված սնունդը՝ բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, լոբազգիներ, տալիս են թեթև և մաքուր էներգիա։ Իսկ ծանր, շատ յուղոտ կամ վերամշակված սնունդը հաճախ բերում է ծանրության ոչ միայն մարմնում, այլ նաև մտքում։Սակայն այստեղ ևս կարևոր է հիշել՝ յոգան հավասարակշռության մասին է։ Խիստ սահմանափակումները կարող են ստեղծել լարվածություն, իսկ իրական նպատակը ներդաշնակությունն է։ Երբեմն հաճույքով ուտված քաղցրը նույնպես կարող է լինել այդ հավասարակշռության մի մասը։Օրվա ռիթմը նույնպես կարևոր է։ Երբ սնվում ենք կանոնավոր և ուշադրությամբ, մարմինը սկսում է վստահել այդ ռիթմին։ Օրինակ՝ առավոտյան՝ թեթև և արթնացնող սնունդ, ցերեկը՝ առավել սնուցող և հագեցնող, երեկոյան՝ ավելի մեղմ և հանգստացնող։Այս ամենի մեջ ջուրը մնում է անփոխարինելի։ Այն աջակցում է թե՛ շարժմանը, թե՛ մարսողությանը, թե՛ ընդհանուր ինքնազգացողությանը։ Երբ մարմինը հիդրացված է, պրակտիկան դառնում է ավելի հոսող, շնչառությունը՝ ավելի ազատ։Երբ սկսում ենք միավորել յոգան և առողջ սնունդը, մենք նկատում ենք, որ դրանք փոխում են ոչ միայն մեր մարմինը, այլ նաև մեր հարաբերությունը ինքներս մեզ հետ։ Մենք սկսում ենք ընտրել ոչ թե «պետք է»-ից, այլ «զգում եմ, որ սա ինձ լավ է» սկզբունքով։ Եվ հենց այստեղ է սկսվում իրական յոգան՝ ոչ միայն ասանաների մեջ, այլ յուրաքանչյուր շնչում, յուրաքանչյուր շարժման մեջ, և յուրաքանչյուր պատառի մեջ, որը ընտրում ենք սիրով և ուշադրությամբ։
More detailsPublished - Mon, 06 Apr 2026
Mon, 06 Apr 2026
Mon, 06 Apr 2026
Thu, 02 Apr 2026
Գրեք ձեր կարծիքը