Published - Wed, 25 Mar 2026
Պրանայաման՝ յոգայի հիմնական պրակտիկներից մեկն է, որ կենտրոնանում է շնչառության կարգավորման վրա։ Այս հնագույն տեխնիկան ոչ միայն կարող է բարելավել ֆիզիկական առողջությունը, այլև տանել դեպի մտավոր պարզության և հոգեբանական կայունության։
Պրանայամաները
օգնում են լավացնել թոքերի կարողությունը և արդյունավետությունը։ Կանոնավոր գործնական պարապմունքները կարող են նաև օգնել թեթևացնել շնչառական հիվանդությունները, ինչպիսիք են՝ ասթման և բրոնխիտը։
Պրանայաման ակտիվացում է նաև պարասիմպատիկ նյարդայան համակարգը՝ նպաստելով թուլացմանը և սթրեսի նվազմանը։
Շատերի համար պրանայաման ավելիի խորը մեդիտացիայի և հոգևոր զարթոնքի ուղի է։ Այն օգնում է կապվել իրենց ներսում «ես»-ի հետ՝ խթանելով տիեզերքի հետ միասնության զգացումը։
Պրանայամայի տեսակները
Ուջջայի Պրանայամա. հայտնի է որպես «հաղթական շունչ», այս տեխնիկան ներառում է կոկորդի մի փոքր սեղմում, որն արտադրում է փափուկ ձայն ներշնչման և արտաշնչման ժամանակ։ Այն սովորաբար օգտագործվում է Վինյասա և Աշտանգա յոգայում՝ ուշադրությունը և տոկոնությունը բարձրացվելու համար։
Նադի Շոդհանա. այս պրակտիկան հավասարակշռում է ուղեղի երկու կիսագնդերը։ Այն նպաստում է մտավոր պարզությանն ու թուլացմանը՝ յուրաքանչյուր քթանցքով շնչելու փոփոխությամբ։
Կապալաբհատի. այն բաղկացած է կարճ, ուժգին արտաշնչումներից, որոնց հաջորդում են պասիվ ներշնչումները։ Այն էներգիա է հաղորդում մարմնին, մաքրում է միտքը և խթանում մարսողության աշխատանքը։
Բհրամարի. հայտնի է որպես «մեղուների շունչ», այս տեխնիկան ներառում է բզզոցի ձայն հանելը արտաշնչման ժամանակ։ Այն հանգստացնում է նյարդայան համակարգն ու նվազեցնում անհանգստությունը՝ նպաստելով հոգեբանական կայանությունը։
Սիտալի և Սիտկարի. այս զովացուցիչ շնչառությունները հատկապես օգտակար են տակ կլիմայական պայմաններում. Սիտալին ներառում է ներշնչում ոլորված լեզվով, իսկ Սիտկարին օգտագործում է ատամները՝ ինհալացիայի ժամանակ ֆշշոցի ձայն ստեգծելու համար. Երկու վարժություններ էլ սառեցնում են մարմինը և հանգստացումում միտքը։
Առցանց յոգայի ուսուցման հարթակ
"Anandayoga"-ում գրանցվելով յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա մասնակցել յոգայի դասընթացների լավագույն պայմաններով, ազատ գրաֆիկով՝ պատրաստի տեսադասերի միջոցով։
Mon, 06 Apr 2026
Mon, 06 Apr 2026
Thu, 02 Apr 2026
Գրեք ձեր կարծիքը