Published - Tue, 31 Mar 2026

Յոգայի 8 ճյուղերը․ ներքին ներդաշնակության ուղին

Յոգայի 8 ճյուղերը․ ներքին ներդաշնակության ուղին

Յոգան միայն ֆիզիկական վարժությունների համակարգ չէ այն ամբողջական փիլիսոփայություն է, կյանքի ճանապարհ, որը մեզ ուղղորդում է դեպի ներքին խաղաղություն, գիտակցություն և ներդաշնակություն։
Յոգայի հիմքը նկարագրված է «Յոգա Սուտրաներ»-ում՝ Պատանջալիի կողմից, որտեղ ներկայացվում են յոգայի 8 ճյուղերը՝ որպես ինքնաճանաչման և հոգևոր զարգացման ամբողջական համակարգ։

Այս ճյուղերը միասին օգնում են կառուցել հավասարակշռված կյանք՝ միավորելով մարմինը, միտքը և հոգին։

1. Յամա (էթիկական սահմանափակումներ)

Յաման վերաբերում է մեր վարքագծին արտաքին աշխարհի հանդեպ։
Այն ներառում է այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են՝
չվնասելը (ահիմսա), ճշմարտախոսությունը, չգողանալը, չափավորությունը և չկապվելը նյութականի հետ։
Այս սկզբունքները ձևավորում են առողջ հարաբերություններ և ներդաշնակություն շրջապատի հետ։

 2. Նիյամա (անձնական կանոններ)

Նիյաման մեր ներքին կարգապահության հիմքն է։
Այն ներառում է մաքրություն, գոհունակություն, ինքնակարգապահություն, ինքնաուսումնասիրություն և նվիրվածություն։
Այս փուլը օգնում է խորացնել կապը սեփական ներսի հետ և զարգացնել ներքին աճը։

 

 3. Ասանա (մարմնի դիրքեր)

Ասանաները յոգայի ֆիզիկական կողմն են։
Դրանք ոչ միայն զարգացնում են ուժը, ճկունությունն ու հավասարակշռությունը, այլ նաև պատրաստում են մարմինը երկարատև մեդիտացիայի համար։
Ասանայի միջոցով զարգանում է մարմնի գիտակցումը և ամրապնդվում է մարմին-միտք կապը։

 4. Պրանայամա (շնչառության վերահսկում)

Պրանայաման շնչառության գիտակցված վերահսկումն է, որը կարգավորում է կյանքի էներգիայի՝ պրանայի հոսքը մարմնում։
Այս պրակտիկան օգնում է հանգստացնել միտքը, բարձրացնել էներգիան և նախապատրաստել մեդիտացիայի համար։

 5. Պրատյահարա (զգայարանների ներքաշում)

Պրատյահարան նշանակում է ուշադրության ուղղում դեպի ներս։
Այն օգնում է կտրվել արտաքին գրգռիչներից և կենտրոնանալ ներքին աշխարհի վրա՝ ստեղծելով հիմք ավելի խորը մեդիտացիայի համար։

6. Դհարանա (կենտրոնացում)

Դհարանան կենտրոնացման պրակտիկա է, որտեղ ուշադրությունը պահվում է մեկ կետի, մտքի կամ առարկայի վրա։
Այն մարզում է միտքը՝ դարձնելով այն ավելի կայուն և պատրաստ մեդիտացիայի։

7. Դհյանա (մեդիտացիա)

Դհյանան շարունակական և հոսող մեդիտացիոն վիճակ է, որտեղ միտքը դառնում է հանգիստ և պարզ։
Այս փուլում առաջանում է խորը ներկայություն և ներքին լռություն, որտեղ մարդը զգում է միասնություն ներկա պահի հետ։

8. Սամադհի (լուսավորություն, միասնություն)

Սամադհին յոգայի ճանապարհի գագաթնակետն է։
Այստեղ անհատական «ես»-ը միաձուլվում է համընդհանուր գիտակցության հետ։
Սա խոր խաղաղության, երանության և ամբողջականության վիճակ է։

Յոգայի 8 ճյուղերը միասին ստեղծում են ամբողջական ճանապարհ դեպի ինքնաճանաչում և ներքին հավասարակշռություն։
Երբ մենք այս սկզբունքները ներմուծում ենք մեր առօրյա կյանք, սկսում ենք ապրել ավելի գիտակցված, խաղաղ և ներդաշնակ։

Յոգան դառնում է ոչ թե պարզապես պրակտիկա, այլ՝ ապրելակերպ,
որում մենք վերադառնում ենք մեզ, մեր ներսի լռությանը և իրական էությանը:

Ավելացրել է

Ananda Yoga

Առցանց յոգայի ուսուցման հարթակ

"Anandayoga"-ում գրանցվելով յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա մասնակցել յոգայի դասընթացների լավագույն պայմաններով, ազատ գրաֆիկով՝ պատրաստի տեսադասերի միջոցով։

View profile

Comments (0)

Որոնում
Popular categories
Latest blogs
Տնային պայմաններում մարմնի քաշով մարզումներ (առանց սարքավորումների)
Տնային պայմաններում մարմնի քաշով մարզումներ (առանց սարքավորումների)
Տնային պայմաններում կատարվող մարզումները, երբ օգտագործվում է միայն սեփական մարմնի քաշը (bodyweight training), այսօր համարվում են ամենահասանելի և արդյունավետ մարզման ձևերից մեկը։ Դրանք ներառում են վարժություններ՝ squat-եր, push-up-եր, plank, lunges, burpees և այլն՝ առանց որևէ մարզագույքի կամ մարզասարքի։Որքանո՞վ են արդյունավետ այս մարզումներըՄարմնի քաշով մարզումները զարգացնում են ամբողջ մարմինը միաժամանակ։ Դրանք աշխատեցնում են մի քանի մկանային խմբեր՝ միևնույն ժամանակ բարելավելով ուժը, դիմացկունությունը, ճկունությունը և հավասարակշռությունը։  Դա նշանակում է, որ նույնիսկ առանց ծանր քաշերի կարելի է ստանալ ուժեղ, տոնուսավորված և ֆունկցիոնալ մարմին։Ի՞նչ է կատարվում մարմնի հետ, եթե մարզվում ես ամեն օրԵթե մարդը կանոնավոր կերպով անում է մարմնի քաշով մարզումներ՝ • Մկանները դառնում են ավելի ուժեղ և դիմացկուն • Բարձրանում է էներգիան և ընդհանուր ակտիվությունը • Բարելավվում է մարմնի կեցվածքը • Նվազում է նստակյաց կենսակերպի բացասական ազդեցությունը • Մկանները դառնում են տոնուսավորված և էլ ավելի «տեսանելի»Սակայն կարևոր է հասկանալ՝ մկաններին անհրաժեշտ է նաև հանգիստ։ Ամեն օր շատ ինտենսիվ մարզվելը կարող է բերել գերհոգնածության, ուստի խորհուրդ է տրվում ունենալ նաև հանգստի օրեր։Քաշի նվազում և ճարպերի այրումՏնային մարզումները շատ էֆեկտիվ են քաշի նվազեցման համար, որովհետև՝ • Ակտիվացնում են սրտի աշխատանքը (կարդիո + ուժային միասին) • Բարձրացնում են կալորիաների ծախսը • Բարձրացնում են նյութափոխանակությունը նույնիսկ մարզումից հետոԱրդյունքում մարմինը սկսում է ավելի շատ էներգիա օգտագործել և այրել ճարպը։Ազդեցությունը սթրեսի և հոգեբանական վիճակի վրաՏնային մարզումները օգնում են նաև հոգեբանական առողջությանը․ • Նվազեցնում են սթրեսը և լարվածությունը • Բարելավում են քունը • Բարձրացնում են տրամադրությունը • Տալիս են վերահսկողության և էներգիայի զգացումՇարժումը խթանում է հորմոնների արտազատումը, որոնք բնական հակասթրեսային ազդեցություն ունեն։Եթե երկար ժամանակ անես այս մարզումներըԺամանակի ընթացքում մարմնում տեղի են ունենում հետևյալ փոփոխությունները․ • Մկանային զանգվածի աստիճանական աճ • Ավելի ձիգ և սլացիկ մարմին • Ավելի ուժեղ միջուկ (core) և որովայն • Ավելի լավ հավասարակշռություն և շարժունակություն • Ավելի բարձր ֆիզիկական դիմացկունություն⚠️ Կարևոր է իմանալ • Չափազանց ինտենսիվ ամենօրյա մարզումները կարող են առաջացնել հոգնածություն • Արդյունքների համար կարևոր է ճիշտ սննդակարգ (սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի անհրաժեշտ քանակի օգտագործում)ԵզրակացությունՄարմնի քաշով տնային մարզումները շատ արդյունավետ են, հատկապես եթե նպատակն է՝ • նիհարել • պահել մարմինը տոնուսի մեջ • նվազեցնել սթրեսը • ուժեղացնել մկանները առանց մարզասրահիԴրանք պարզ են, հասանելի բոլորին և կարող են դառնալ առողջ կյանքի և կենսակերպի կայուն սովորություն։Հոդվածի հեղինակ՝  Վարդ Մարտիրոսյան

Tue, 05 Մայիս 2026

Առավոտյան յոգա․ օրը սկսելու լավագույն ձևը
Առավոտյան յոգա․ օրը սկսելու լավագույն ձևը
Առավոտը օրվա ամենակարևոր պահն է։ Այդ ժամանակ մեր միտքը դեռ ծանրաբեռնված չէ, իսկ մարմինը՝ թարմ ու պատրաստ։ Յոգայի մի քանի պարզ շարժում կարող են ամբողջությամբ փոխել օրվա որակը՝ տալով թեթևություն, էներգիա և ներքին հավասարակշռություն։Առավոտյան յոգան ունի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան մեծ ազդեցություն․Արթնացնում է մարմինը – ակտիվացնում է մկանները և արյան շրջանառությունըԱվելի շատ էներգիա է տալիս – օգնում է խուսափել առավոտյան ծուլությունիցԲարելավում է կենտրոնացումը – միտքը դառնում է ավելի պարզ և հստակՆվազեցնում է սթրեսը – հանգստացնում է նյարդային համակարգըԿարգավորում է շնչառությունը – խոր շունչը նպաստում է ընդհանուր առողջությանըՍտեղծում է դրական տրամադրություն – օրը սկսվում է խաղաղությամբ։ Որ ասանաներն են ավելի հարմար առավոտյան Առավոտյան պրակտիկան պետք է լինի մեղմ, սահուն և աստիճանաբար ակտիվացնող։1. Տադասանա (Tadasana – Լեռան դիրք)Օգնում է զգալ մարմինը, ճիշտ կանգնել և կենտրոնանալ շնչառության վրա։2. Կատու–Կով (Marjaryasana–Bitilasana)Մեղմ շարժում ողնաշարի համար, արթնացնում է մեջքը և թեթևացնում լարվածությունը։3. Ողջույն Արևին (Surya Namaskar)Ամբողջ մարմնի ակտիվացման լավագույն տարբերակն է։ Կարելի է անել 3–5 շրջան։4. Շան կեցվածք (Downward Dog)Ձգում է ամբողջ մարմինը, հատկապես ոտքերը և մեջքը։5. Անջանեյասանա (Low Lunge)Բացում է ազդրերը և ակտիվացնում ստորին հատվածը։6. Բալասանա (Child’s Pose)Հանգստացնող դիրք, որը հավասարակշռում է պրակտիկան։ Առավոտյան յոգան միայն շարժում չէ։ Կարևոր է նաև շնչառությունը։ Փորձեք շնչել դանդաղ և խորը։ Կարող եք ավարտել պրակտիկան 2–3 րոպե մեդիտացիայով։ Խորհուրդ է տրվում առավոտյան յոգան անել արթնանալուց հետո՝ մինչև հեռախոսը վերցնելը կամ նախաճաշելը։ Փորձեք լսել ձեր մարմնին, ոչինչ պետք չէ ստիպել, շարժվեք մեղմ և գիտակցված։

Mon, 04 Մայիս 2026

Երեկոյան յոգա․ հանգստություն մարմնի և մտքի համար
Երեկոյան յոգա․ հանգստություն մարմնի և մտքի համար
Այսօրվա արագ ու հաճախ լարված կյանքի ընթացքում երեկոն դառնում է այն պահը, երբ կարող ենք վերադառնալ ինքներս մեզ։ Երեկոյան յոգան հենց այդ կամուրջն է՝ օրվա ակտիվությունից դեպի ներքին խաղաղություն։Երեկոյան յոգան մեղմ, դանդաղ և հանգստացնող պրակտիկա է, որը նախատեսված է մարմինը թուլացնելու, միտքը հանգստացնելու և քնի որակը բարելավելու համար։ Այն հիմնականում ներառում է դանդաղ շարժումներ, երկար պահվող դիրքեր և խորը շնչառություն։Երեկոյան յոգայի օգտակար ազդեցությունները1. Սթրեսի նվազեցումՕրվա ընթացքում կուտակված լարվածությունը մեղմանում է, նյարդային համակարգը հանգստանում է։2. Ավելի լավ քունՄարմինը պատրաստվում է հանգստի, ինչը օգնում է արագ քնել և ունենալ ավելի խոր քուն։3. Մկանների թուլացումՀատկապես օգտակար է նրանց համար, ովքեր ամբողջ օրը նստած կամ կանգնած են աշխատում։4. Հանգիստ միտք Դանդաղ շնչառությունը և շարժումները օգնում են նվազեցնել մտքերի հոսքը։ Որ դիրքերն են առավել հարմար քնելուց առաջ.Երեկոյան յոգայի ընթացքում խորհուրդ է տրվում ընտրել մեղմ, վերականգնող դիրքեր․Երեխայի դիրք (Balasana)Հանգստացնում է նյարդային համակարգը, տալիս է անվտանգության զգացում։Պառկած շրջադարձ (Supine Twist)Թուլացնում է մեջքը և ազատում լարվածությունը ողնաշարից։Ոտքերը պատին (Viparita Karani)Օգնում է արյան շրջանառությանը և հանգստացնում է ոտքերը։Պառկած թիթեռ (Supta Baddha Konasana)Բացում է ազդրերը և նպաստում խոր հանգստությանը։ Դիակի դիրք (Savasana)Ամբողջական հանգիստ՝ մարմնի և մտքի համար։Երեկոյան պրակտիկայում  կարևոր են նաև հանգստացնող շնչառական տեխնիկաները, օրինակ՝ դանդաղ և խորը շնչառություն ձախ քթանցքով՝ (Chandra Bhedana)՝ մարմինը սառեցնելու և հանգստացնելու համար։ Երեկոյան յոգան պարզապես ֆիզիկական վարժություն չէ․ դա օրն ավարտելու գեղեցիկ արարողություն է։ Այն օգնում է թողնել անցած օրվա լարվածությունը և մտնել գիշեր՝ հանգիստ, մեղմ ու գիտակցված վիճակով։

Thu, 30 Apr 2026

All blogs